շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրոպան ավելի շատ է ցանկանում գնել մեր գազը. անհրաժեշտ են կոմպրեսորային կայաններ. Ալիև

Եվրոպան ավելի շատ է ցանկանում գնել մեր գազը. անհրաժեշտ են կոմպրեսորային կայաններ. Ալիև

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ադրբեջանական գազը կարող է նոր սպառողներ ունենալ Եվրոպայում։ Սակայն մատակարարումների ավելացման համար անհրաժեշտ է ավելացնել «Հարավային գազային միջանցք» գազատարների թողունակությունը, ասել է Իլհամ Ալիևը։

«Այսօր ութ երկիր գնում է ադրբեջանական գազ, որից վեցը եվրոպական են, և այդ երկրների թիվը հետագայում կաճի։ Ներկա ժամանակում մենք բանակցություններ ենք վարում եվրոպական մի քանի երկրների հետ, և բանակցությունները գտնվում են կարևոր փուլում»,- ադրբեջանական հեռուստաալիքներին ասել է Իլհամ Ալիևը։
Միաժամանակ, Ադրբեջանի նախագահը հավելել է, որ Հարավային գազային միջանցքը դեպի Եվրոպա արդեն գործում է ամբողջ հզորությամբ, և մատակարարումների ավելացման համար անհրաժեշտ է մեծացնել նախագծի գազատարների թողունակությունը։

«Այստեղ որոշակի միջոցներ են անհրաժեշտ, լրացուցիչ պոմպակայաններ պետք է տեղադրվեն։ Մեր գազի կարիքը կա»,- նշել է Իլհամ Ալիևը։ 

  • Կիսվել: