ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եվրամիությունն ստիպված կլինի 195 մլրդ եվրո ծախսել Ռուսաստանի նավթից եւ գազից հրաժարվելու համար. FT

Եվրամիությունն ստիպված կլինի 195 մլրդ եվրո ծախսել Ռուսաստանի նավթից եւ գազից հրաժարվելու համար. FT

Եվրամիությունն առաջիկա հինգ տարում լրացուցիչ 195 միլարդ եվրո կծախսի Ռուսաստանից Էներգետիկական կախվածությունից ազատվելու համար:

նչպես մայիսի 11-ին իր կայքում հայտնել Է Financial Times թերթը, նման բյուջե Է ենթադրում Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից պատրաստված արագացված Էներգետիկական անցման նախագիծը:
 
Փաստաթղթում, որին ծանոթացել Է հրատարակությունը, ասված Է, որ «ռուսական հանածո վառելիքից կախվածության արագ նվազումը հնարավոր Է մաքուր Էներգիայի արագ անցման հաշվին»: Հանուն դրա մինչեւ 2030 թվականը ԵՄ-ին անհրաժեշտ կլինի 13 տոկոսով կրճատել Էներգասպառումը պլանավորված 9 տոկոսի փոխարեն՝ Էներգաարդյունավետության բարձրացման հաշվին: Նաեւ նպատակ Է դրվում ավելի քան կրկնապատիկ մեծացնել վերականգնվող աղբյուրներից Էներգիայի արտադրությունը՝ դրա բաժինը եվրոպական սպառման մեջ 2020 թվականի 22 տոկոսից 2030 թվականին հասցնելով մինչեւ 45 տոկոսի:
 
Ավելի վաղ ԵՀ-ի աաջարկած նպատակային ցուցանիշը 40 տոկոս բաժինն Էր: Այլ բաների թվում առաջարկվում Է շեշտը դնել կանաչ ջրածնի վրա, որի սպառումը Եվրամիությունում մինչեւ 2030 թվականը կարող Է կազմել 20 միլիոն տոննա (ընդ որում այդ ծավալի կեսը կներմուծվի), ինչպես նաեւ բիոմեթանի վրա: Ինչպես գրում Է Financial Times-ը, նախագիծը պլանավորվում Է պաշտոնապես ներկայացնել մայիսի 18-ին: Այն կպահանջի փոփոխություններ մտցնել ԵՄ-ի մի քանի դիրեկտիվներում, ներառյալ պահանջների մեղմացումը վերականգվող Էներգետիկայի ոլորտի նախագծերի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: