երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը

Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը

Եվրախորհրդարանն ընդունել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումը:

Ընդունելության հատուկ ընթացակարգ է սկսվել։

«Մենք ճանաչում ենք Ուկրաինայի եվրոպական հեռանկարը: Մենք ողջունում ենք, պարոն նախագահ, Ուկրաինայի հայտը թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և կաշխատենք հասնել այդ նպատակին: Մենք պետք է միասին նայենք ապագային», - ասել է Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը պաշտոնապես սկսել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հայտի քննարկման ընթացակարգը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսեվոլոդ Չենցովը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: