շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եվրահանձնաժողովը կոչ է արել պատրաստվել միգրանտների հնարավոր հոսքին

Եվրահանձնաժողովը կոչ է արել պատրաստվել միգրանտների հնարավոր հոսքին

Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել պատրաստվել աշխարհում պարենի և էներգակիրների գների աճի հետևանքով սպասվող՝ միգրանտների հնարավոր հոսքին:

Ներկայացնելով Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Պրահայում կայացած ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները՝ ներքին հարցերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը զգուշացրել է, որ հնարավոր է՝ մարդիկ դադարեն իրենց ապահով զգալ սեփական երկրներում և փորձեն հեռանալ:

Եվրահանձնակատարի խոսքով՝ գնաճը կարող է հանգեցնել այլ երկրներում անկայունության, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության: Յոհանսոնը հայտնել է նաև, որ այժմ ԵՄ-ում կա մոտ 3,7 մլն փախստական:

«Ընդհանուր առմամբ, 6,7 միլիոն ուկրաինացի մուտք է գործել ԵՄ, իսկ մոտ 3 միլիոնը վերադարձել է: Մոտ 3,7 միլիոն մարդ ժամանակավոր պաշտպանություն է խնդրել»,- նշել է Յոհանսոնը:

  • Կիսվել: