ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եվրահանձնաժողովի ղեկավարը հույս ունի, որ Բաքուն կօգնի նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազից

Եվրահանձնաժողովի ղեկավարը հույս ունի, որ Բաքուն կօգնի նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը ռուսական գազից

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնն այսօր մեկնում են Բաքու, որտեղ Ադրբեջանի իշխանությունների հետ կքննարկեն բնական գազի մատակարարումները Եվրոպա։

Ըստ Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության՝ կողմերը կքննարկեն Եվրամիության և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության հարցերը էներգետիկայի ոլորտում։ Հաղորդագրությունում նշվում է, որ Եվրամիության համար կարևոր է դիվերսիֆիկացնել էներգակիրների ներկրումները։

Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքում կկնքվի գործարք, որն ուղղված է ռուսական էներգակիրներից Եվրամիության կախվածությունը նվազեցնելուն։

  • Կիսվել: