ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթովպիայում Աստվածահայտնության տոնի ժամանակ 10 հոգի մահացել է

Եթովպիայում Աստվածահայտնության տոնի ժամանակ 10 հոգի մահացել է

Եթովպիայի հյուսիսային Գոնդեր քաղաքում Աստվածահայտնության տոնակատարության ժամանակ փլուզվել է հարթակը, որտեղ գտնվել են հավատացյալները, ինչի հետևանքով մահացել է առնվազն 10, վիրավորվել 100 մարդ, հաղորդել են տեղի բժիշկները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով afp-ին:

Ինչպես նշվում է՝ երկրի հնագույն մայրաքաղաք Գոնդերում Աստվածահայտնության տոնակատարությունն ամենաճանաչվածն է Եթովպիայում, որին ամեն տարի մինչև մեկ միլիոն մարդ է մասնակցում:

Աստվածահայտնությունը կամ «Թիմքատը», որն ամհարերենից թարգմանաբար նշանակում է «Մկրտություն», լայնորեն նշվում է Եթովպիայի ուղղափառ քրիստոնյա համայնքի կողմից:

Հիշեցնենք, որ 2019-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն Աստվածահայտնության եթովպիական տոնակատարությունը ներառել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

  • Կիսվել: