հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե Թուրքիան ավելի ագրեսիվանա, ԵՄ-ն, հնարավոր է, պատժամիջոցներ կիրառի. Հունաստանի վարչապետ

Եթե Թուրքիան ավելի ագրեսիվանա, ԵՄ-ն, հնարավոր է, պատժամիջոցներ կիրառի. Հունաստանի վարչապետ

Ստրասբուրգում Եվրոպայի ժողովրդական կուսկացության (EPP) նիստում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիային, գրում է ermenihaber.am-ը:

Միցոտակիսը, նշելով, որ Թուրքիայի՝ Հունաստանի նկատմամբ վարած քաղաքական կուրսի մեջ ընդգծված փոփոխություններ տեղի չեն ունեցել, ասել է․ «Եթե Թուրքիան ավելի ագրեսիվ դառնա, ապա հնարավոր է, որ ԵՄ-ն պատժամիջոցներով հարվածի Թուրքիային»։

Միցոտակիսը նշել է, որ Թուրքիան իրեն հաջող չի դրսևորել մարդու մարդու իրավունքները հարգելու հարցում։ Հավելել է, որ իրենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն, եթե Թուրքիան շարունակի իր ագրեսիվ դիրքորոշումը Հունաստանի ու Կիպրոսի Հանրապետության նկատմամբ։

Ինչ վերաբերում է Թուրքիայի և Հունաստանի միջև Արևելյան Միջերկրականի հարցի շուրջ շարունակվող լարվածությանը, Հունաստանի վարչապետը նկատել է, որ Արևելյան Միջերկրականը էներգետիկ պաշարներ գտնելու առումով գնալով ավելի կարևոր տարածաշրջան է դառնում։

 

  • Կիսվել: