Եթե Կուրսկում գտնվող ուկրաինական զորքերը հրաժարվեն զենքերը վայր դնել, անխնա կոչնչացվեն. Մեդվեդև
Եթե Կուրսկում գտնվող ուկրաինական զորքերը հրաժարվեն զենքերը վայր դնել, անխնա կոչնչացվեն։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Նա նշել է, որ Կիևի ռեժիմը դեռ շանս ունի փրկելու մարդկանց, առաջիկա ժամերը ցույց կտան, թե ինչ են նրանք ընտրել: Նա մարդասիրական մոտեցում է անվանել Ուկրաինայի զինված ուժերի զինվորների կյանքը երաշխավորելու Ռուսաստանի առաջարկը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը Կիևին առաջարկել է Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականներին հրամայել վայր դնել զենքը և հանձնվել: