շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե Հունաստանը չի ապառազմականացնում թուրքական ափի հարևանությամբ գտնվող կղզիները, ապա Թուրքիան ինքնապաշտպանության իրավունք է ստանում. Աքար

Եթե Հունաստանը չի ապառազմականացնում թուրքական ափի հարևանությամբ գտնվող կղզիները, ապա Թուրքիան ինքնապաշտպանության իրավունք է ստանում. Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանի պաշտպանության նախարարի՝ Կաստելորիզո կղզի կատարած այցից մի քանի օր անց այդ երկրի իշխանություններին կրկին մեղադրել է Էգեյան ծովի արևելյան հատվածի կղզիներում սադրիչ գործողությունների համար։

Թուրքական թերթերից մեկին տված հարցազրույցում Աքարն ասել է, որ կղզին գտնվում է թուրքական ափից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա, ինչը, նրա խոսքով, ՛՛ուղղակի հասանելիության գոտի է՛՛։

՛՛Հունական այս սադրանքների պատճառով մենք մի պահ մոռացել էինք, որ նրանք լողալ գիտեն։ Եթե այս պահվածքը պահպանվի, ապա նրանց կարող է պետք գալ լողալու ունակությունը՛՛,-ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ ընդգծելով, որ Հունաստանը պետք է ապառազմականացնի թուրքական ափի անմիջական հարևանությամբ գտնվող կղզիները։

՛՛Եթե դա չի արվում, ապա Թուրքիան ինքնապաշտպանության իրավունք է ստանում, ինչն էլ իր հերթին հարցականի տակ է դնում այդ կղզիների ինքնիշխանությունը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: