շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Ես ապրում եմ այնտեղ, որտեղ շատ գրողներ իրենց համոզմունքների համար բանտում են հայտնվում. Փամուկ

Ես ապրում եմ այնտեղ, որտեղ շատ գրողներ իրենց համոզմունքների համար բանտում են հայտնվում. Փամուկ

Թուրք գրող Օրհան Փամուկն Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում կայացած գրքի տոնավաճառում ելույթ ունենալիս անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար Թուրքիայի կողմից իր նկատմամբ իրականացվող հետապնդումներին, տեղեկացնում է Московский комсомолец-ը:

«Ես ապրում եմ աշխարհի այն հատվածում, որտեղ շատ գրողներ իրենց համոզմունքների համար բանտում են հայտնվում: Այնպես որ, ես երջանիկ գրող եմ, և ասել ճշմարտությունը՝ այն ամենն է, ինչ ես կարող եմ անել»,-ասել է Փամուկը:


Նշենք, որ Փամուկի դեմ Թուրքիայում իշխանությունների և ազգայնականների կողմից հետապնդումների ալիք է բարձրացել 2005-ին այն բանից հետո, երբ հարցազրույցներից մեկում նա ասել է, որ Թուրքիայում 30 000 քուրդ և մեկ միլիոն հայ է սպանվել:

 

  • Կիսվել: