հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Երուսաղեմում Նեթանյահուի նստավայրի մոտ ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են եղել

Երուսաղեմում Նեթանյահուի նստավայրի մոտ ցուցարարների ու ոստիկանության միջև բախումներ են եղել

Երուսաղեմում ցուցարարները փորձել են ճեղքել բարիկադները՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի առանձնատուն ներխուժելու համար, սակայն բախվել են ոստիկանության հետ, տեղեկացնում է Times of Israel-ը։

Նշվում է, որ հազարավոր մարդիկ դուրս են եկել Երուսաղեմի փողոցներ՝ բողոքելու հատուկ ծառայություների ղեկավար Ռոնեն Բարին պաշտոնանկ անելու կառավարության ծրագրերի դեմ՝ պահանջելով ազատ արձակել պատանդներին՝ չնայած Գազայում վերսկսված մարտերին:

Դեպքի վայրից լուսանկարներում երևում է, որ ոստիկանները ձերբակալել են մի քանի մարդկանց այն պահին, երբ ամբոխը փորձում էր ճեղքել բարիկադները:

Հակակառավարական ցույցերի առաջնորդ Մոշե Ռադմանը, Երուսաղեմում զանգվածային բողոքի օրվա ընթացքում ելույթ ունենալով վարչապետի նստավայրի մոտ, վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ:

«Մենք հաշիվ տեսանք Համանի հետ, Մենք հաշիվ տեսանք փարավոնի հետ, Մենք հաշիվ տեսանք բրիտանական մանդատի հետ, Մենք հաշիվ տեսանք Հիտլերի հետ... մենք սրանց հետ էլ հաշիվ կտեսնենք»,-հայտարարել է նա:

Ռադմանն ավելի ուշ փորձել է մեղմել իր խոսքերը՝ նշելով. «Մենք չենք ուզում, որ Նեթանյահուի գլխից մի մազ պակասի, մենք միայն ուզում ենք, որ նրան վռնդեն կաբինետից և մինչև կյանքի իր վերջին օրը նրան բանտում թողեն»։

  • Կիսվել: