երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ է ստացվել

Հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ է ստացվել

Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ: Այս մասին եղել է հրապարակային հայտարարություն։ Հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը.

«Սակայն նամակից կարճ ժամանակ անց իրավիճակը տեղում լարվել է, հատկապես` վերաբնակիչների, բանակի զինված ծառայողների և շների ժամանումից հետո: Ստեղծված իրավիճակից ելնելով` Հայ համայնքի ներկայացուցիչները, Հայոց Պատրիարքը և հոգևորականները եկել են «Կովերի պարտեզ»:

Քերքոնեան Դաջանի (Kerkonian Dajani LLP) ընկերությունը, փաստաբան Կարօ Ղազարեանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ը և փաստաբանական ողջ թիմը կապի մեջ է համայնքի ղեկավարների հետ և հետևում է իրավիճակին` ձեռնարկելով «Կովերի պարտեզ»-ում լարված իրավիճակը հանդարտեցնելու միջոցներ: Երեկ գիշեր արդեն արդեն որոշակի քայլեր ձեռնարկվել են:

Այդուհանդերձ, սրանից մի քանի ամիս առաջ` 2023թ. հունիսին Քերքոնեան Դաջանի ընկերության գլխավորած փաստաբանների և խորհրդականների խումբն իրականացրել է փաստահավաք առաքելություն, որին մասնակցել է նաև Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը:

Այդ առաքելությունից առաջ Երուսաղեմի հայ համայնքից ահազանգեր էին ստացվել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» («Cows’ Garden») կոչվող վայրում կառուցվելու էին հյուրանոց ու ժամանցի վայրեր, իսկ հարակից թաղամասերից վտարվելու էին բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում։ Լրջորեն վտանգվելու էր նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու էր գերեզմանատունը:

Հավաքված փաստերի վրա փաստաբանական թիմը պատրաստել է 184 էջանոց զեկույց, որը ներառում է էական ապացույցներ: Դրանց հիման վրա ձեռնարկվեցին իրավական քայլեր»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: