երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երկիր մոլորակի բնակչության թիվը նոյեմբերին կհաղթահարի 8 միլիարդի սահմանը

Երկիր մոլորակի բնակչության թիվը նոյեմբերին կհաղթահարի 8 միլիարդի սահմանը

Երկրի վրա մարդկանց թիվը 2022 թվականի նոյեմբերի 15-ին կհասնի 8 միլիարդի: Հուլիսի 11-ին այս կանխատեոումն Է ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի դեպարտամենտը: Նրա գնահատմամբ՝ արդեն 2023 թվականին Հնդկաստանն առաջ կանցնի Չինաստանից եւ կդառնա աշխարհի ամենախտաբնակ երկիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեպարտամենտի կատարած հետազոտությունը ցույց Է տվել, որ անցյալ տարի աշխարհի բնակչության աճի տեմպերը ցածր Էին մեկ տոկոսից 1950 թվականին վիճակագրություն վարելու սկզբից ի վեր առաջին անգամ: Ընթացիկ տարում սպասվում Է 0,8 տոկոս ցուցանիշ: Մասնագետների հաշվարկների համաձայն՝ հաջորդ սահմանը՝ 8,5 միլիարդը, կհաղթահարվի 2030 թվականին:

Այս հարյուրամյակի 80-ական թվականներին սպասվում Է Երկրի վրա բնակչության թվի առավելակետը՝ 10,4 միլարդ մարդ, այնուհետեւ ցուցանիշն այդ մակարդակում կմնա մինչեւ 2100 թվականը, ենթադրում են փաստաթղթի հեղինակները: Բնակչության շարունակվող աճը, նրանց կարծիքով, պայմանավորված Է առաջին հերթին զարգացող երկրներում բարձր ծնելիությամբ: Ենթադրվում Է, որ բնակչության ընդհանուր աճի կեսից ավելին բաժին Է ընկնում ութ երկրների. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, Եգիպտոսին, Եթովպիային, Հնդկաստանին, Նիգերիային, Պակիստանին, Ֆիլիպիններին եւ Տանզանիային: Հուլիսի 11-ին նշվում Է Ազգաբնակության համաշխարհային օրը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 1999 թվականին Երկրի վրա ապրում Էր 6 միլիարդ մարդ, 2011-ին՝ 7 միլիարդ, 2021-ին մոլորակի վրա մարդկանց քանակը գերազանցել Է 7,9 միլարդի նշագիծը: Նման սրընթաց աճը բացատրվում Է «այն մարդկանց թվի ավելացմամբ, որոնք ապրում են մինչեւ վերարտադրողական տարիքը, ծնելիության մակարդակներում փոփոխություններով, ուրբանիզացիայի աճով, միգրացիայի արագացմամբ»:

Այսօր մոլորակի ամենախտաբնակ տարածաշրջանն Ասիան Է, այնտեղ Է բնակվում 4,7 միլիարդ մարդ՝ Երկրի բնակիչների ավելի քան կեսը: Աֆրիկայում ապրում Է 1,4 միլիարդ մարդ, Եվրոպայում՝ շուրջ 748,5 միլիոն, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներում՝ 665 միլիոն, Հյուսիսային Ամերիկայում՝ 373 միլիոն, Օվկիանայում՝ 43,8 միլիոն: Ամենամարդաշատ պետությունների՝ Չինաստանի (1,41 միլիարդ մարդ) եւ Հնդկաստանի (1,37 միլիարդ) քաղաքացիների թիվը կազմում Է մոլորակի բնակիչների ընդհանուր քանակի 35 տոկոսը:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ աշխարհում կյանքի միջին տեւողությունը 2020 թվականին կազմել Է 73 տարի (ամենաբարձրը՝ 85՝ Հոնկոնգում, ամենացածրը՝ 54, Կենրոնաֆրիկյան Հանրապետությունում): Բացի դրանից, փոխվում Է բնակչության տարիքային կառուցվածքը: Այսօր տարեց մարդիկ կազմում են ամենաարագ աճող տարիքային խումբն աշխարհում. եթե 1950-ական թվականներին 60 տարեկանից բարձր մարդիկ կազմում Էին բնակչության ընդհանուր թվաքանակի 8 տոկոսը (մոտավորապես 400 միլիոն), ապա այսօր դա 10 տոկոսն Է (մոտավորապես 747,2 միլիոն): Ըստ կանխատեսումների՝ 2050 թվականին այդ ցուցանիշը կարող Է աճել մինչեւ 22 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: