Երևանը Բաքվին է հանձնել Մռավի լեռնաշղթայի շուրջ ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան
Հայկական կողմը Ադրբեջանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան։
Ըստ ANAMA-ի (Ադրբեջանի ականազերծման գործակալության)՝ ներկայացված ձևաթղթերը հիմնականում բաղկացած են Քարվաճառի Մռավի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի գրառումներից։
Այնուամենայնիվ, ANAMA-ն նշում է, որ «ձևերի վերլուծությունից հետո պարզվել է, որ նշված տվյալները չեն համընկնում իրական ականապատ դաշտերի հետ, և կետերի կոորդինատները սխալ են և անօգուտ»:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյան աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:
Նշվել էր, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին:
Նշվել էր, որ դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին: