կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագիրը թույլ կտա վերականգնել Մետաքսի մեծ ճանապարհը»․ Նազարբաև

«Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագիրը թույլ կտա վերականգնել Մետաքսի մեծ ճանապարհը»․ Նազարբաև

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագթնաժողովի շրջանակում ունեցած ելույթում ընդգծել է Թյուրքական խորհրդի անդամ պետությունների հսկայական ներուժը փոխադարձ առևտրի և ներդրումների ավելացման հարցում՝ այս համատեքստում կարևորելով Մետաքսի ճանապարհի վերականգնման գործում Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագիրը, հայտնում է primeminister.kz կայքը։

«Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված խաղաղ համաձայնագիրը հնարավորություն կտա վերականգնել Մետաքսի մեծ ճանապարհն այդ ուղղությամբ, ինչը կբարձրացնի Կասպից ծովի դերը: Դա մեր երկրների համար նոր հնարավորություններ կբացի արդյունավետորեն օգտվելու Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության առավելություններից», - ասել է Նազարբաևը՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովի ընթացքում:

Նազարբաևը հավելել է, որ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը, որն այլ կերպ անվանվում է Թուրանական միջանցքը, դառնալու է ամենաապահով և ամենակարճ առևտրային ճանապարհը Եվրոպայի և Ասիայի միջև։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: