շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Երեքշաբթի ԵՄ երկրների արտգործնախարարները տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ հանդիպում կանցկացնեն

Երեքշաբթի ԵՄ երկրների արտգործնախարարները տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ հանդիպում կանցկացնեն

Եվրամիության դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ երեքշաբթի ԵՄ երկրների արտգործնախարարները տեսակոնֆերանսի միջոցով արտահերթ հանդիպում կանցկացնեն։

«Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո ես արտահերթ հանդիպում հրավիրեցի ԵՄ արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսի միջոցով»,- գրել է Բորելը X-ում՞

Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը։

«Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանի դեէսկալացիային և անվտանգությանը»,- հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

  • Կիսվել: