կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
Երեկվանից Իզմիրի մերձակայքի Կարշիյակայի շրջանում բռնկված բնական հրդեհը հասել է քաղաքի ծայրամասի բնակելի շրջաններ

Երեկվանից Իզմիրի մերձակայքի Կարշիյակայի շրջանում բռնկված բնական հրդեհը հասել է քաղաքի ծայրամասի բնակելի շրջաններ

Երեկվանից Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Իզմիր քաղաքի մերձակայքի Կարշիյակայի շրջանում բռնկված բնական հրդեհը հասել է քաղաքի ծայրամասի բնակելի շրջաններ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Իզմիրի Բայրաքլի մունիցիպալիտետի իշխանությունները տեղի բնակիչներին կոչ են արել շտապ հեռանալ բնակելի շենքերից։

Հրդեհը տարածվում է ուժեղ քամու ազդեցության ներքո։ Այն մարելու համար ներգրավվել են երկու ինքնաթիռ, հինգ ուղղաթիռ և մեծ քանակությամբ ցամաքային տեխնիկա։

Օրվա ընթացքում մի քանի խոշոր բնական հրդեհներ են բռնկվել Թուրքիայի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։ Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը նախազգուշացում է տարածել Էգեյան ծովի ողջ շրջանում, ինչպես նաև մասամբ Միջերկրական, Մարմարա ծովերի շրջաններում և Թուրքիայի կենտրոնական մասում հնարավոր անտառային հրդեհների մասին։

40 աստիճան տապի պատճառով տեղի բնակիչներին հորդորել են 10 օր շարունակ բաց կրակ չվառել, քանի որ դա կարող է հանգեցնել բնական հրդեհների:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: