Էրդողանը զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորել Ռուսաստանի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորել Ռուսաստանի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։
Թուրքիայի նախագահը ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել նորանոր հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի շահ Ռուսաստանի ժողովրդի», - ասված է հաղորդագրության մեջ