շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էրդողանը կընդունի Ադրբեջանի ԱԳ նախարարին

Էրդողանը կընդունի Ադրբեջանի ԱԳ նախարարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին:

Հիշեցնենք, Բայրամովն այսօր պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Ըստ տեղական լրատվամիջոցների, կքննարկվեն համագործակցության տարբեր ասպեկտներ, ինչպես նաև նրանք կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ։

  • Կիսվել: