հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը

Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի կազմակերպել Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի կորցնում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու հույսը։

«Թուրքիան, որպես հավասարակշռության քաղաքականություն վարող երկիր, հանդես է գալիս այստեղ երկու կողմերին լսելու օգտին։ Այդ իսկ պատճառով մենք հրատապ ցանկություն ունենք համախմբելու այդ առաջնորդներին։ Եկեք հավաքենք նրանց միասին, ես միշտ ցանկացել եմ անձամբ լսել նրանց: Մինչ այժմ մեզ չի հաջողվել հասնել դրան, բայց ես հույսս չեմ կորցնում»,- ասել է նա PBS-ին տված հարցազրույցում, նրա խոսքերը մեջբերում է Yeni Şafak թերթը։

Ընդ որում, Էրդողանը վստահություն է հայտնել, որ Պուտինը ձգտում է հնարավորինս շուտ վերջ դնել ուկրաինական ճգնաժամին, սակայն դրա համար Կիեւը պետք է նույն ըմբռնման մեջ լինի Մոսկվայի հետ։

  • Կիսվել: