շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետն իր համար «այլևս գոյություն չունի»

Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետն իր համար «այլևս գոյություն չունի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անցած շաբաթ ԱՄՆ կատարած այցից հետո իր համար այլևս գոյություն չունի։

«Մենք մեր բոլոր գործընկերներին բացատրեցինք Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցում՝ մենք հանդես ենք գալիս ահաբեկչության կանխարգելման օգտին։ Ինչպե՞ս է Հունաստանը վերաբերվում մեզ հիմա։ Գյուլենականների ահաբեկչական կազմակերպության երթուղին դեպի Եվրոպա այժմ չի՞ անցնում Հունաստանով։ Մենք պայմանավորվել էինք, որ Աթենքի հետ մեր բանակցություններին երրորդ երկրներ չպետք է ներգրավվեն։ Դրանից հետո Միցոտակիսը հորդորում է Վաշինգտոնին F-16-ներ չվաճառել Թուրքիային»,- մտահոգություն է հայտնել Էրդողանը։

Պաշտոնական Աթենքն արձագանքել է: Հունաստանը մտադիր չէ Թուրքիայի ղեկավարության հետ վեճի բռնվել Էրդողանի հայտարարություններից հետո՝ հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իոանիս Իկոնոմուն։

«Վարչապետ Միցոտակիսը պաշտպանում է մեր ներքին և միջազգային շահերը, Հունաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է պատմության և միջազգային իրավունքի վրա, որքան էլ դա մտահոգում է ոմանց»,- հավելել է պաշտոնյան։

  • Կիսվել: