երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Էրդողանը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային գործընթացները, ներառյալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցող իրադարձությունների թեման, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու դիմումները։

Էրդողանը  հույս է հայտնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև արագ և արդար խաղաղության հաստատման համար՝ նշելով, որ Անկարան շարունակում է խրախուսել կողմերի երկխոսության և դիվանագիտական ճանապարհով խնդիրները լուծելուն։

  • Կիսվել: