կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Էրդողանի խոսքից հետո Թուրքիայում «Ես պոռնիկ չեմ» կարգախոսով ստորագրահավաք է սկսվել

Էրդողանի խոսքից հետո Թուրքիայում «Ես պոռնիկ չեմ» կարգախոսով ստորագրահավաք է սկսվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գեզի զբոսայգու ցուցարարների հասցեին հնչեցրած «պոռնիկ» արտահայտությունից հետո change.org կայքում ստորագրահավաք է սկսվել։ 

«Ես պոռնիկ չեմ» (Ben sürtük değilim) գլխագրով ստորագրահավաքի հայտարարության տեքստում մասնավորապես նշված է, որ նախագահի պաշտոնն անաչառ պաշտոն է և նախագահը չի կարող վիրավորել իր ժողովրդի մի մասին, եթե անգամ նա նախագահ է, նա այդ իրավունքը չունի:

Ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակները շեշտել են, որ նախագահի համար հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է հավասար լինի և հայհոյանքը չի կարող ու չպետք է տեղ գտնի քաղաքացիներին ուղղված նրա բառապաշարում:

  • Կիսվել: