երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Էներգետիկ ճգնաժամ՝ երաշտի պատճառով Դանուբի ծանծաղելու հետևանքով

Էներգետիկ ճգնաժամ՝ երաշտի պատճառով Դանուբի ծանծաղելու հետևանքով

Դանուբ գետը, որը սնուցում է Հունգարիայի, Սերբիայի և Ռումինիայի խոշոր էլեկտրակայանները. երաշտի հետևանքով ծանծաղել է: Հովացման համար ջրի պակասի պատճառով Հունգարիայում կառավարությունը հրամայել է դադարեցնել Պակշի ատոմակայանի աշխատանքը, որն արտադրում էր երկրի էլեկտրաէներգիայի գրեթե կեսը։ Այս մասին հայտնում են հունգարական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ երկրի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ ատոմակայանի 44 տարվա գործունեության ընթացքում առաջին անգամ երկուշաբթիից սկսած բոլոր ռեակտորների աշխատանքը կդադարեցվի: Ատոմակայանն արդեն աշխատում է իր հզորության 10%-ով։

Սա կտրուկ կբարձրացնի հունգարական էլեկտրացանցի ծանրաբեռնվածությունը և կպահանջի մտցնել էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումներ, հավելել է Մադյարը։

Իրենց հերթին Ռումինիայի ռազմածովային ուժերը Դանուբում ժայռային գոյացություն են պայթեցրել ՝ Չերնավոդայի ատոմակայան ջրի հոսքը մեծացնելու համար՝ երկուշաբթի հայտնել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռադու Միրուցեն:

Իսկ Սերբիայում երաշտի պատճառով երկու խոշորագույն հիդրոէլեկտրակայաններ կրճատել են արտադրությունը մինչև իրենց սովորական հզորության 20-30%-ը: Ավելի վաղ դրանք ապահովում էին Սերբիայում էլեկտրաէներգիայի արտադրության 18%-ը, հայտնել է երկրի էներգետիկայի նախարար Դուբրավկա Ջեդովիչ-Հանդանովիչը:

 

  • Կիսվել: