կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Էներգակիրների առեւտուրը ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ կավելանա Արցախի դեմ ագրեսիայից հետո. Forbes

Էներգակիրների առեւտուրը ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ կավելանա Արցախի դեմ ագրեսիայից հետո. Forbes

Էներգակիրների առեւտուրը ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ կավելանա Արցախի դեմ ագրեսիայից հետո։

Ինչպես գրել է Forbes-ը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հոկտեմբերին Գրանադայում պետք է միջնորդ հանդիսանա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորման գործում։ Ոմանք հավաստիացնում են, որ ներխուժումը սպառնալիքի տակ է դնում ապագա համաձայնագիրը (Երեւանի եւ Բաքվի միջեւ- խմբ.)։ Սակայն, հավանաբար, հենց այդ հանդիպման ժամանակ է Բաքուն նախատեսում գերազանցություն ապահովել։ Բանակցությունների սեղանի շուրջ Արցախի զավթումը կներկայացվի որպես կատարված փաստ։ Տարածաշրջանում շահեր ունեցող տերությունները՝ ԵՄ-ից մինչեւ Ռուսաստան ու ԱՄՆ, բեմահարթակ են դուրս գալիս, այն դեպում, երբ ինքնավար հանրապետությունն անհետանում է աշխարհի քարտեզից։

Տարածաշրջանը ծածկված է խողովակաշարերով, որոնք գցված են Կասպից ծովից դեպի արեւմուտք, չնայած դրանցից ոչ մեկը չի գտնվում անմիջապես Արցախի մոտ։ Էներգետիկ սեկտորը ենթարկվել է հարձակումների 2020թ. պատերազմի ժամանակ։ Բաքուն իր ենթակառուցվածքի դեմ սպառնալիքն օգտագործել է որպես պատրվակ այդ տարի մարտական գործողությունների վերականգնման համար. մարտական գործողությունները բռնկվել են Հարավային գազային միջանցքի (ՀԳՄ) շահագործումն սկսելուց ոչ շատ առաջ։ ԵՄ-ի համար ՀԳՄ-ն ռազմավարական նշանակություն ուներ։

2023թ. առաջին կեսին Ադրբեջանը արտահանել է օրական մոտ 800 հազար բարել։ Գազի 76 տոկոսը անցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով, Վրաստանով դեպի Թուրքիայի հարավային ափ։ Մնացածն արտահանվում է Ռուսաստանով (խողովակաշարով) եւ Վրաստանով (երկաթուղով)։ Այդ ընթացքում երկիրն արտահանել է Եվրոպա 6 մլրդ խորանարդ մետր գազ։

Արեւմուտքում հանրային բանավեճերում Ադրբեջանը դիտարկվում է որպես ագրեսոր, որի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել։ Բացի այդ, կան մտավախություններ, որ վերջերս օկուպացված հողերում կարող են էթնիկ զտումներ կատարվել։ Այսպիսի միջոցների կոչեր են հնչել Եվրոպական խորհրդարանում։ Սակայն Բրյուսելը չի արդարացնում ակնկալիքները եւ դրա փոխարեն պարզապես կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԵՄ-ն հանածո վառելիքի այլընտրանքային աղբյուրներ է որոնում։

Բրյուսելի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների բարելավումն անվանվել է «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի անձնական նախագիծ»։ Հուլիսին նա այցելել էր նախագահ Իլհամ Ալիեւին եւ 60 մլն եվրո հատկացրել ԵՄ ֆոնդերից, ինչպես նաեւ ներկայացրել էր նախագիծ, որը կարող է գրավել 2 մլրդ եվրոյի ներդրումներ։ Նա ողջունել է Ադրբեջանին որպես «հուսալի, վստահության արժանի գործընկերոջ», քանի որ Եվրոպան փորձում է ազատվել ռուսական էներգակիրներից ունեցած կախումից։

Այդ նույն հանդիպման ժամանակ համաձայնեցվել է, որ մինչեւ 2027թ. Ադրբեջանը նախատեսում է մոտ 20 մլրդ խորանարդ մետր բնական գազ մատակարարել։ Դա կազմում է ԵՄ տարեկան պահանջմունքի 18 տոկոսը։ Հայտարարվել է էներգետիկական այլ նախագծերի մասին, որոնք վերաբերում են արեւային էներգիային եւ ջրածնին, քանի որ վերականգնվող էներգիայի աղբյուրների ԵՄ պահանջարկն աճում է։

Ալիեւը, հավանաբար, այս պահը դիտարկում է որպես իր տանը կարգուկանոն մտցնելու հնարավորություն, քանի դեռ նման հնարավորություն ունի։ Արցախը դե յուրե Ադրբեջանի սահմաններում է։ Եվրոպական եւ ամերիկյան շատ էներգետիկ ընկերություններ ակնկալում են իրենց ներդրումների անվտանգությունը եւ, հավանաբար, հանդես են գալիս հակամարտության վերջնական դադարեցման օգտին։ Երկրում ակտիվ են BP-ն (Մեծ Բրիտանիա), Equinor-ը (Նորվեգիա), ExxonMobilXOM +0,2%-ը (ԱՄՆ) եւTotalEnergies-ը (Ֆրանսիա)։

2020թ. նախագահ Վլադիմիր Պուտինը միջնորդ հանդիսացավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի կնքման հարցում, եւ ռուսական զորքերը պաշտպանեցին խաղաղությունը. Մոսկվան հիմանականում լավ հարաբերություններ ուներ կովկասյան երկու երկրների հետ։ Սակայն Ուկրաինայում պատերազմի պատճառով նա ավելորդ ռեսուրսներ չունի՝ ռազմական, դիվանագիտական, տնտեսական։ Ավելին, 1990-ական թթ. անկախություն ձեռք բերելու պահից Ադրբեջանն առաջ է գնացել տնտեսապես եւ ժողովրդագրական առումով շատ ավելի արագ, քան Հայաստանը։ Ժամանակը հօգուտ Ադրբեջանի է գործել, եւ Ալիեւը օգտվել է պահից։ Ներկա պահին քիչ հավանական է, որ որեւէ խոշոր տերություն միջամտի տարածաշրջանի իրավիճակին՝ սահմանափակվելով միայն դատապարտող խոսքերով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: