հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Եմենի ափերի մոտ Տոգոյի դրոշի ներքո նավարկող նավթատար է առևանգվել

Եմենի ափերի մոտ Տոգոյի դրոշի ներքո նավարկող նավթատար է առևանգվել

Եմենի ափերի մոտ առևանգվել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող նավթատար: Տեղեկությունը հաղորդել է տեղական ափային պահպանությունը։

Ափային պահպանությունից, մասնավորապես, հայտնել են. «Եմենի հարավ-արևելքում գտնվող Շաբվա քաղաքի ափերի մոտ զինված անձինք բարձրացել են «M/T EUREKA» նավթատարը և ուղղություն վերցրել դեպի Ադենի ծոց՝ Սոմալի»։

Նշվում է, որ նավը որոնելու համար ուղարկվել են պարեկային նավակներ և համակարգման նպատակով կապ է հաստատվել Ադենի ծոցի միջազգային գործընկերների ու համապատասխան մարմինների հետ։

Տանկերի գտնվելու վայրը, ինչպես հաղորդվում է, հաջողությամբ որոշվել է, և սկսվել է փրկարարական գործողություն։

 

  • Կիսվել: