երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԵՄ-ն Ռեմդեսիվիրը ճանաչել է որպես կորոնավիրուսի առաջին դեղամիջոց

ԵՄ-ն Ռեմդեսիվիրը ճանաչել է որպես կորոնավիրուսի առաջին դեղամիջոց

Եվրոպայի առողջապահական կառույցը Ռեմդեսիվիր դեղամիջոցը ճանաչել է որպես կորոնավիրուսի բուժման առաջին դեղամիջոց, որը կօգտագործվի Եվրամիության տարածքում: Այս մասին տեղեկացնում է DW-ը:

Ինչպես նշվում է՝ ապրիլին սկսված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ռեմդեսիվիրի կիրառման դեպքում կորոնավիրուսով վարակված հիվանդն ապաքինվում է 11 օրում՝ կրճատելով բուժման ժամանակահատվածը: Ռեմդեսիվիրը կիրառվում է ներարկման միջոցով:

Այս դեղամիջոցը նախատեսված է 12 տարեկանից բարձր տարիքի վարակվածների համար, որոնք թթվածնի հավելումների պահանջ ունեն:

Նշվում է նաև, որ ի սկզբանե Ռեմդեսիվիրը մշակվել է էբոլան բուժելու համար:

 

  • Կիսվել: