չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵՄ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը. Բորել

ԵՄ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը. Բորել

ԵՄ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։  Այս մասին իր Twitter-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում։ Ես հուսով եմ, որ կոնկրետ քայլեր կտեսնեմ կայուն խաղաղության դինամիկան պահպանելու համար»,- գրել է Բորելը՝  ընդգծելով, որ Եվրամիությունը կշարունակի ակտիվորեն աշխատել տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման ջանքերի ուղղությամբ։

  • Կիսվել: