ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՄ-ն կրճատել է Թուրքիայի ֆինանսկան աջակցությունը

ԵՄ-ն կրճատել է Թուրքիայի ֆինանսկան աջակցությունը

Եվրամիությունը երեք քառորդով կրճատել է ֆինանսական օգնությունը Թուրքիային։  Այս մասին շաբաթ օրը, հունվարի 18-ին, հայտնել են Funke մեդիախմբի թերթերը՝ հղում կատարելով ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։

Այս որոշման պատճառը, ըստ Բորելի, Միջերկրական ծովում գազային վեճն է եւ Սիրիայում Անկարայի գործողությունները։ Միաժամանակ նա կարեւոր է համարում հետագայում եւս Թուրքիայում բարեփոխումների ֆինանսական աջակցությունը։

Բարեփոխումների անցկացման նախատեսված նախնական օգնությունը պլանավորվածից 2020թ․ կրճատվել է 75 տոկոսով։ Անկարան այդ ծրագրի շրջանակներում կստանա միայն 168 մլն եվրո, որից 150-ը ժողովրդավարության եւ իրավական պետության ոլորտում բարեփոխումների, իսկ 18 միլիոնը՝ գյուղերի զարգացման համար։

Բորելի հայտարարության համաձայն՝  2017թ․ Թուրքիայի օգնությունը կրճատվել է ընդհանուր առմամբ 1,2 մլրդ եվրոյով։ Փախստականների մասին համաձայնագրով նախատեսված Թուրքիայի վճարումները չեն կրճատվել։

Նախնական օգնությունը տրամադրվում է ԵՄ-ի IPA հիմնադրամի ծրագրի շրջանակներում անդամ-երկրներին։ ԵՄ-ում Թուրքիայի ներառվելու բանակցությունները մնում են սառեցված, ընդ որում երկիրը 2014-2020թթ․ Եվրամիությունից 3,5 մլրդ եվրո է ստացել։ 

  • Կիսվել: