երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
ԵՄ-ն հավելյալ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում իրավիճակը վատթարանա

ԵՄ-ն հավելյալ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում իրավիճակը վատթարանա

ԵՄ-ն հավելյալ քայլեր կձեռնարկի Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում իրավիճակը վատթարանա։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Մեր նպատակն է զրկել Կրեմլին իր հարեւանների դեմ պատերազմելու հնարավորությունից»,- ասել է նա Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ հանդիպումից հետո։

«Մենք պետք է անկախ լինենք ռուսական գազից, նավթից եւ ածուխից։ Այս հարցում առաջ գնալու մեր վճռականությունն  ավելի ուժեղ է այսօր, առավել, քան երբեւէ»,- հավելել է նա։

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Ուկրաինայից փախստականների աջակցության համար Եվրամիության բյուջեից առնվազն 500 միլիոն եվրո կհատկացվի։

  • Կիսվել: