ԵՄ-ն և Ավստրալիան ազատ առևտրի և պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրել
Եվրամիությունը և Ավստրալիան ազատ առևտրի շուրջ նոր համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն կրճատվում է ավստրալական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի մեծ մասը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզիի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ստորագրած համաձայնագրի արժեքն է մոտ 7 միլիարդ դոլար։ Կողմերը համաձայնագիրը համարել են փոխշահավետ։
Համաձայնագրով, որը մշակվում էր ութ տարի, կչեղարկվեն ավստրալական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ ԵՄ գրեթե բոլոր մաքսատուրքերը։
Կողմերը նաև համաձայնագիր են ստորագրել պաշտպանության և անվտանգության ոլորտներում գործընկերության վերաբերյալ, որն անմիջապես ուժի մեջ է մտել։ Ըստ Ավստրալիայի վարչապետի՝ համաձայնագիրը թույլ կտա ամրապնդել գործակցությունը կիբեռանվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի և հիբրիդային սպառնալիքներին հակազդելու գործում։


