կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները

ԵՄ խորհուրդը հերթական անգամ երկարացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները կես տարով՝ մինչև հուլիսի 31-ը։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

«Եվրամիության խորհուրդն այսօր վեց ամսով երկարաձգեց Ռուսաստանի դեմ արգելող միջոցները՝ Ուկրաինան ապակայունացնելու գործողությունների համար մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը», - ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ միջոցները կպահպանվեն «քանի դեռ Ռուսաստանի Դաշնության անօրինական գործողությունները շարունակում են խախտել ուժի կիրառման արգելքը, ինչը միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների լուրջ խախտում է»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: