ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԵՄ-ն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում աջակցել համավարակների դեմ պայքարի գլոբալ համաձայնագրի ընդունմանը

ԵՄ-ն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում աջակցել համավարակների դեմ պայքարի գլոբալ համաձայնագրի ընդունմանը

Եվրամիությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին կոչ է անում աջակցել համավարակների դեմ պայքարի գլոբալ համաձայնագրի կնքմանը:

Այդ  մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական դեբատներում:
 
«Այս համաճարակի հաղթահարումը բավարար չէ, հաջորդ համաճարակներն էլ պետք է կանխել»,-ասել է նա:
 
«Հետևաբար, մենք ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Գեբրեյեսուսի հետ կոչ ենք անում համաճարակների վերաբերյալ միջազգային համաձայնագիր կնքել, և մենք բոլոր երկրներին կոչ ենք անում աջակցել դրա շուրջ բանակցությունների մեկնարկին»,-ասել է նա:

  • Կիսվել: