երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵՄ-ն 2023թ. գրանցել է յոթ տարվա ընթացքում ապաստան խնդրելու հայտարարությունների ռեկորդային թիվ

ԵՄ-ն 2023թ. գրանցել է յոթ տարվա ընթացքում ապաստան խնդրելու հայտարարությունների ռեկորդային թիվ

Եվրամիությունում ապաստան ստանալու մոտ 1,1 մլն հայտարարություն է գրանցվել 2023թ., դա ռեկորդային թիվ է վերջին յոթ տարիների ընթացքում։ Այս մասին նշվել է ԵՄ ապաստանի տրամադրման հարցերի գործակալության (EUAA) մամուլի հաղորդագրությունում։

Փաստաթղթի համաձայն՝ 2023թ. տրվել է յոթ տարվա ընթացքում ռեկորդային հայտարարություն ապաստան ստանալու խնդրանքով՝ ավելի քան 1,1 մլն, ինչը 18 տոկոսով ավելին է, քան 2022թ.։ Ամենից շատ խնդրագրեր ստացվել են սիրիացիների եւ աֆղանստանցիների կողմից։ Առաջին տեղը զբաղեցրել է Գերմանիան (334 հազար), երկրորդը Ֆրանսիան է (167 հազար), հետո Իսպանիան (162 հազար) եւ Իտալիան (136 հազար), նշել է EUAA-ն։

ԵՄ սահմանների վերահսկման գործակալության ղեկավար Հանս Լեյթենսը Reuters գործակալության հարցազրույցում փետրվարի 8-ին հայտնել էր, որ միգրանտների հոսքը կանգնեցնելը շատ դժվար է, գրեթե անհնար։

ԵՄ երկրները 2023թ. դեկտեմբերին համաձայնեցրել են միգրացիայի եւ ապաստան տրամադրելու մասին պակտը։ Այն ենթադրում է «ճկուն համերաշխության» միասնական մեխանիզմի ստեղծում, որի շրջանակում երկրները պետք է արձագանքեն միգրացիոն հոսքի ուժեղացմանը միության ցանկացած երկիր։ Խոսքը կամ անլեգալների մի մասի տեղափոխման մասին է ԵՄ այլ երկրի տարածք, կամ փոխհատուցման վճարման մասին յուրաքանչյուր չնդունված միգրանտի համար։ Նախաձեռնությունը նախատեսում է նաեւ վերահսկողության ուժեղացում Եվրամիության արտաքին սահմաններում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: