երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ից հայտնել են, որ «ցնցված և ապշած են» Մոսկվայում ահաբեկչական հարձակման մասին հաղորդագրություններից

ԵՄ-ից հայտնել են, որ «ցնցված և ապշած են» Մոսկվայում ահաբեկչական հարձակման մասին հաղորդագրություններից

Եվրամիությունը ցնցված և ապշած է «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչական հարձակման մասին հաղորդագրություններից, դատապարտում է ցանկացած հարձակում քաղաքացիական անձանց վրա և ցավակցություն է հայտնում Ռուսաստանի քաղաքացիներին։

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում հրաձգություն է տեղի ունեցել. ահաբեկիչները դիմահար կրակոցներով սպանել են խաղաղ մարդկանց: Հրաձգությունից հետո տեղի են ունեցել պայթյուններ՝ հրդեհի բռնկմամբ:

Շենքի տանիքն ամբողջությամբ փլուզվել է, կրակոցների ու հրդեհի հետևանքով կան զոհեր: ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է 40 զոհի, 100-ից ավելի վիրավորի մասին, ոչ պաշտոնական տեղեկություննով՝ զոհերի թիվը 130 է, նրանց թվում կան երեխաներ: Կա մեկ ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ:

ՀՀ ԱԳՆ-ն այս պահին ճշտում է «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում զոհերի ու տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկությունները:

  • Կիսվել: