շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԵՄ-ի ղեկավարները պատրաստ են մասնակցելու Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցություններին. Հունգարիայի վարչապետ

ԵՄ-ի ղեկավարները պատրաստ են մասնակցելու Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցություններին. Հունգարիայի վարչապետ

Եվրամիության երկրների ղեկավարներն ակտիվ ջանքեր կգործադրեն Ուկրաինայի իրադրության կարգավորման, այդ թվում հանրապետության տրածքում հրադադարի համար:

Մարտի 11-ին այդ մասին հայտարարել Է Հունգաիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը մասնակցում Է Ֆրանսիայում Եվրամիության գագաթնաժողովին։ Նրա կարծիքով՝ հաշվի առնելով Ուկրաինայի բարդ դությունը՝ «չի կարելի բացառել, որ բախումները կձգձգվեն»:
 
«Մենք որոշեցինք, որ Եվրոպան նույնպես մասնակցի հրադադարի շուրջ բանակցություններին»,- հայտնել Է Օրբանը Վերսալում Եվրամիության ղեկավարների խորհրդակցության առաջին օրվա արդյունքներին նվիրված տեսաուղերձում, որը զետեղված Է Facebook-ում: «Մենք շնորհակալություն հայտնեցինք թե՛ Ֆրանսիայի նախագահին եւ թե՛ Գերմանիայի կանցլերին ջանքեր գործադրելու փորձի համար Ուկրաինայում խաղաղության վերականգնման նպատակով», հավելել Է Հունգարիայի վարչապետը:
 
Վերջին օրերին Ֆրանսիայի նախագահ Էանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել են Ուկրաինայի իրադրության կարգավորման հնարավորությունները: Նրանք նաեւ հեռախոսով զրուցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Օրբանը չի ճշտել, թե Եվրամիության երկրների ղեկավարներն ինչ կերպ են մտադիր գործել հետագայում, որպեսզի հասնեն Ուկրաինայում հակամարտության դադարեցման: Ավելի վաղ Հունգարիայի վարչապետը բազմիցս հայտարարել Է, որ իր կառավարությունը կոչ Է անում խաղաղ ճանապարհով Ուկրաինայի իրադրության կարգավորում դիվանագիտության միջոցով: Վերջին երկու շաբաթվա ընթացքում, Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո,  Ուկրաինայից Հունգարիա Է տեղափոխվել ավելի քանն 200 հազար փախստական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: