ԵՄ 27 երկրներ հավանություն կտան Brexit-ի ժամկետի հետաձգմանը
Եվրամիության անդամ 27 երկրները որոշել են հավանություն տալ Brexit-ի ժամկետը երեք ամսով՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը, հետաձգելու` Մեծ Բրիտանիայի առաջարկությանը, Բրյուսելում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«ԵՄ-ի 27 երկրները պայմանավորվեցին հավանություն տալ Brexit-ը երեք ամսով՝ մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի առաջարկությանը»,-ասել է նա:
Տուսկը նշել է, որ այդ «որոշումը պաշտոնապես կձևակերպվի գրավոր ընթացակարգով»: