ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ելիզաբեթ II-ը ստորագրել է Brexit-ի փաստաթուղթը

Ելիզաբեթ II-ը ստորագրել է Brexit-ի փաստաթուղթը

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ Երկրորդը ստորագրել է Եվրամիությունից երկրի դուրս գալու մասին փաստաթուղթը: Այս մասին Twitter- ում հայտնել է Համայնքների պալատի ղեկավար  Ջեյքոբ Ռայս-Մոգը, տեղեկացնում է  Լենտա-ն:

-Այսպիսով՝ փաստաթուղթը ձեռք է բերել օրենքի կարգավիճակ,- նշում է Reuters- ը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հաջորդ  օրը պաշտոնապես կստորագրի այն:

Եվրամիության ներկայացուցիչները նախատեսում են ստորագրել համաձայնագիրը առաջիկա օրերին, մինչդեռ վավերացումը նախատեսված է հունվարի 29-ին ՝ Եվրախորհրդարանում: Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն նույնպես պետք է կնքեն  առևտրային համաձայնագիր:

Brexit- ը նախատեսված է հունվարի 31-ին՝ ժամը 23: 00-ին: Դրանից հետո, մինչև 2020-ի ավարտը, կշարունակվի  անցումային շրջանը:

  • Կիսվել: