երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Եգիպտոսը չի մասնակցի պաղեստինցիների վերաբնակեցմանը, քանի որ դա կլինի «անարդարության ակտ». Աբդել Ֆաթահ ալ-Սիսի

Եգիպտոսը չի մասնակցի պաղեստինցիների վերաբնակեցմանը, քանի որ դա կլինի «անարդարության ակտ». Աբդել Ֆաթահ ալ-Սիսի

Եգիպտոսը չի մասնակցի պաղեստինցիների վերաբնակեցմանը, քանի որ դա կլինի «անարդարության ակտ»։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եգիպտոսը և Հորդանանը պետք է ընդունեն Գազայի բնակիչներին, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Եգիպտոսի նախագահական գրասենյակի հայտարարության համաձայն՝ ալ-Սիսին ասել է, որ Եգիպտոսը կաշխատի Թրամփի հետ՝ Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության հասնելու համար՝ հիմնված երկու պետությունների որոշման վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ակնկալում է, որ Եգիպտոսը կընդունի Գազայի հատվածից փախստականներին՝ նշելով, որ Վաշինգտոնը ֆինանսական օգնություն է ցուցաբերում Կահիրեին։

 

  • Կիսվել: