երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էբրահիմ Ռաիսին առաջարկել է Իսրայելին  հեռացնել ՄԱԿ-ից

Էբրահիմ Ռաիսին առաջարկել է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ից

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջ է քաշել Իսրայելին ՄԱԿ-ից հեռացնելու գաղափարը, հայտնում է Tasnim-ը։

Ելույթ ունենալով Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակի տոնակատարությունների շրջանակում կիրակի օրը տեղի ունեցած զանգվածային ցույցի ժամանակ՝ Ռաիսին դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Պաղեստինյան հիմնախնդիրն անվանելով «մարդկության գլխավոր առաջնահերթությունը»՝ Իրանի նախագահն ասել է, որ կառավարությունները պետք է դադարեցնեն բոլոր տնտեսական հարաբերություններն ու փոխգործակցությունը Իսրայելի հետ, որպեսզի  «նրան զսպեն հանցագործություններ կատարելուց»։

«Մեր առաջարկն է՝ հեռացնել սիոնիստական ​​ռեժիմը ՄԱԿ-ից»,- հավելել է նա՝ ասելով, որ Իսրայելը խախտել է 400 հայտարարություն, բանաձև և միջազգային կազմակերպությունների կողմից ձեռնարկված միջոցներ։

Իրանի նախագահի կարծիքով, «պայմանագրերի խախտման նման մռայլ պատմություն ունեցող»  Իսրայելը չի հետևի ՄԱԿ-ի բանաձևերին ու դաշնագրերին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: