ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարները Բիշքեկում կքննարկեն նավթագազային միասնական շուկա ստեղծելու հարցը

ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարները Բիշքեկում կքննարկեն նավթագազային միասնական շուկա ստեղծելու հարցը

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների էներգետիկայի նախարարները մասնակցելու են մայիսի 26-ին Բիշքեկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին, իսկ դրա նախօրեին՝ մայիսի 25-ին, տեղի է ունենալու էներգետիկայի նախարարների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու են նավթի եւ գազի միասնական եվրասիական շուկայի ստեղծմանն առնչվող հարցերը: 

Այս մասին Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ընթացքում հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության պետ Դանիյար Տուրուսբեկովը:

  • Կիսվել: