երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ձեզնից լավ տղա մի երևակայեք. Թրամփի այս նամակը Էրդողանը նետել է աղբարկղը

Ձեզնից լավ տղա մի երևակայեք. Թրամփի այս նամակը Էրդողանը նետել է աղբարկղը

Ինչպես տեղեկացնում են BBC-ի թուրքական ծառայության աղբյուրները` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որն ուղարկվել էր Սիրիայի հյուսիսում քրդական բնակավայրերի վրա թուրքական բանակի հարձակումից առաջ, ստանալուց հետո նետվել է աղբարկղը:

Այդ գաղտնի նամակում ասվել է.

«Հարգելի պարոն նախագահ,

Եկեք լավ գործարք քննարկենք։ Դուք չեք ուզում, որպեսզի ձեզ մեղադրեն հազարավոր մարդկանց սպանությունների համար, իսկ ես չեմ ուզում պատասխանատու լինել թուրքական տնտեսության քայքայման համար, բայց ես կարող եմ դա անել:

Ես շատ եմ աշխատել, որ լուծեմ ձեր խնդիրները: Եկեք ամբողջ աշխարհին անհարմար դրության մեջ չդնենք:

Դուք պատմության մեջ կմտնեք շահավետ լույսի ներքո, եթե ճիշտ ու մարդասիրաբար վարվեք: Բայց ձեզ որպես հրեշ կհիշեն, եթե գործը լավ սցենարով չընթանա: Ձեզնից լավ տղա մի երևակայեք, մի եղեք հիմար: Ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»:

Ըստ BBC-ի` Էրդողանը նամակը ստացել է, կարդացել այն և նետել աղբարկղը:

 

  • Կիսվել: