շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձերբակալվել են Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ

Ձերբակալվել են Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ

Ադրբեջանի անվտանգության ծառայությունը հաղորդել է երկրի արտաքին գործերի նախարարության երեք աշխատակցի ձերբակալության մասին, տեղեկացնում է Interfax-ը-ը:

Նշվում է, որ նրանց ներկայացվել են գումարներ չարաշահելու, կաշառք ստանալու և յուրացնելու մեղադրանքներ:

Նրանցից մեկը արտաքին գործերի նախարարության մրցութային հանձնաժողովի նախագահն է՝ Ֆարհադ Մոլլազադեն, մյուսը տնտեսական վարչության գործերի կառավարիչ Սալիմ Ալիզադեն է, և երրորդը՝ Հյուպատոսության վարչության իրավաբանական հյուպատոսական բաժնի պետ Նուրուփաշա Աբդուլաևը:

Ըստ հետախուզական գործակալությունների՝ Մոլլազադեն և Ալիզադեն կասկածվում են բյուջեի միջոցները շարունակաբար յուրացնելու մեջ, որոնք հատկացվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարբեր կառույցներին: Բացի դրանից՝ «անհրաժեշտ կենցաղային ապրանքներ գնելիս կասկածյալները գործարարներից պահանջել են, որպես կաշառք, հաշիվներին փոխանցել գումարի մի մասը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ քննիչների՝ Աբդուլլաևը կաշառք է վերցրել էլեկտրոնային վիզաներ ձևավորելու համար, որպեսզի օտարերկրյա քաղաքացիները կարողանան երկիր մտնել:

 

  • Կիսվել: