հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ձերբակալվել է Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը

Ձերբակալվել է Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը

Թբիլիսիում ձերբակալվել է «Լելո՝ ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալեկո Էլիսաշվիլին, տեղեկացնում է Սպուտնիկ Գռուզիա-ն:

Նրա փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլին հայտնել է. «Էլիսաշվիլիի ձերբակալման պատճառը դեռևս անհայտ է»:

Ըստ փաստաբանի՝ քաղաքական գործիչը տեղափոխվել է Թբիլիսիի ՆԳՆ գլխավոր գրասենյակ։ 

Նշվում է, որ նոյեմբերի 28-ին Ալեկո Էլիսաշվիլին մասնակցել է Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիային։ Նա նաև հետաքննվում է 2024 թվականի դեկտեմբերի 2-ին «Վրացական երազանք» կուսակցության համահիմնադիր Ալի Բաբաևի ծեծի գործով։ 

Ալեկո Էլիսաշվիլին, ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրվում է անձի նկատմամբ բռնի հետապնդման մեջ՝ կապված նրա քաղաքական գործունեության հետ։ 

Հաղորդվում է նաև, որ  եթե Էլիսաշվիլին մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։

  • Կիսվել: