չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ձերբակալվել է Քութայիսիում Bank of Georgia-ի մասնաճյուղի վրա հարձակում գործած տղամարդը

Ձերբակալվել է Քութայիսիում Bank of Georgia-ի մասնաճյուղի վրա հարձակում գործած տղամարդը

Քութայիսիում «Վրաստանի բանկի» վրա հարձակվողին ձերբակալել են, իսկ բոլոր պատանդներին ազատ են արձակել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՆԳՆ  հաղորդակցությունների վարչության պետ Քեթի Կովզիաշվիլին, գրում է akhaltskha.net-ը:

Նրա խոսքով՝ հատուկ գործողությունն ավարտվել է բարեհաջող, և պատանդներն ազատ են արձակվել։ Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, զինված անձը ներխուժել է Քութաիսիում գտնվող Bank of Georgia-ի մասնաճյուղ ու պատանդ վերցրել 14 մարդու։ Նա 2 միլիոն դոլար է պահանջել։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բոլոր պատանդներն աստիճանաբար ազատ են արձակվել, որից հետո իրավապահները դեպքի վայրում ձերբակալել են հանցագործին։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ «Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է 1985 թվականին ծնված Գ.Ն.-ին, որը հարձակվել է Քութայիսիում Bank Georgia-ի գրասենյակներից մեկի վրա՝ կատարելով ահաբեկչություն, ահաբեկչական նպատակներով պատանդ վերցնելով, ապօրինի զինամթերք գնել, պահելով և կրելով։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ զինված անձը ներխուժել է Քութաիսիի Շոթա Ռուսթավելի պողոտայում գտնվող «Վրաստանի բանկի» մասնաճյուղ և խոշոր չափի գումար ձեռք բերելու համար պատանդ վերցրել 14 մարդու։

ՆԳՆ-ն աստիճանաբար ազատ է արձակել բոլոր պատանդներին, որից հետո իրավապահները տեղում ձերբակալել են հարձակվողին։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236, 323 և 329 հոդվածներով»,- հայտնել են ՆԳՆ-ում։

© #AkhaltskhaNet #NewsFromJavakhkAkhaltskhaNet #NewsFromArmeniaAndGeorgia #Javakhk #Akhaltskha #NewsJavakhk #ArmenianNews #NewsGeorgia #Armenia https://akhaltskha.net/2022/09/20/bank-of-georgia-2/ .

  • Կիսվել: