շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետությունում ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատանքն իրականացվում է ամենօրյա ռեժիմով. հայտարարություն

Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետությունում ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատանքն իրականացվում է ամենօրյա ռեժիմով. հայտարարություն

Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետությունում ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության աշխատանքը շարունակվում է ամենօրյա ռեժիմով, դիտորդների թվի կրճատում չկա: Այս մասին այսօր տեղեկացրել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցչությունը Հրադադարի ռեժիմի համակարգման եւ վերահսկողության համատեղ կենտրոնում, հայտնում էԴոնեցկի լրատվական գործակալությունը:

Համակարգման եւ վերահսկողության համատեղ կենտրոնի հաղորդագրության մեջ ասված է. ՛՛ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատանքն իրականացվում է ամենօրյա ռեժիմով: Հանրապետությունում ԵԱՀԿ ներկայացուցիչների ընդհանուր թիվն էապես չի փոխվել՛՛:

Կենտրոնը նաեւ նշել է, որ ԵԱՀԿ աշխատակիցներն իրականացնում են Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության եւ Ուկրաինայի շփման գծով ամենօրյա երթեւեկություն պլանային ռոտացիաների, ինչպես նաեւ արտակարգ բժշկական տարհանումների շրջանակում:

Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցները հաղորդել են, որ Դոնեցկում ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության վեց ավտոմեքենա է հատելու շփման գիծը Ուկրաինայի ուղղությամբ ՛՛Ալեքսանդրովկա՛՛ անցակետով: Նշվում է, որ դա կարող է վկայել Դոնեցկի Հանրապետությունից տարհանումը մեկնարկելու մասին, մինչդեռ Դոնեցկի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, քաղաքական հարցերով մինսկի ենթախմբում Հանրապետության ներկայացուցիչ Վլադիսլավ Բերդիչեւսկին հայտնել է, որ Առաքելության Դոնեցկի գրասենյակը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, սակայն այն կարող են լքել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները:

  • Կիսվել: