Դոհան ու Կիևը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Կատար՝ Պարսից ծոցի երկրներ իր շրջագայության շրջանակներում քննարկելու Կիևի օգնությունն իրանական անօդաչու թռչող սարքերին հակազդելու և նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու համար: Տեղեկությունը հայտնել է Կատարի Պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ Դոհան ու Կիևը պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, այդ թվում՝ հրթիռային և անօդաչուների սպառնալիքներին հակազդելու մասին:
Հավե;ենք, որ Դոհա այցից առաջ Զելենսկին այցելել էր Սաուդյան Արաբիա և ԱՄԷ: Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Հորդանանը և Քուվեյթը պաշտոնական հարցումներ են ուղարկել Ուկրաինայի հետ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ:
Նշենք նաև, որ Կիևը տարածաշրջան է ուղարկել անօդաչու թռչող սարքերի ավելի քան 200 փորձագետի:


