շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դիվանագիտական լարվածություն թուրք-բուլղարական հարաբերություններում

Դիվանագիտական լարվածություն թուրք-բուլղարական հարաբերություններում

Անկարայում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանին հրավիրել են Թուրքիայի արտգործնախարարություն: Պատճառը նախօրեին պաշտոնական Սոֆիայի ներկայացրած մեղադրանքն է:

Բուլղարիան Թուրքիային մեղադրում է նոյեմբերի 14-ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև երկրի ներքին գործերին միջամտելու համար: Այդ հարցով նույնիսկ Թուրքիայի դեսպանին կանչել էին Բուլղարիայի արտգործնախարարություն:

Բուլղարիայի դեսպանի հետ զրույցի ժամանակ թուրքական կողմը հերքել է մեղադրանքները, որոնց համաձայն՝ Անկարան ընտրությունների օրը փորձել է ուղղորդել Թուրքիայում գտնվող Բուլղարիայի քաղաքացիներին:

Փոխարտգործնախարար Ֆարուք Քայմաքջըն նշել է, որ Թուրքիան միայն «համապատասխան պայմաններ է ստեղծել Թուրքիայի տարածքում» Բուլղարիայի քաղաքացիություն ունեցող անձանց քվեարկությունն ապահովելու համար:

Թուրքիայի միջամտությունը պայմանավորված է Բուլղարիայի նախագահական ընտրություններին ազգությամբ թուրք թեկնածու Մուստաֆա Քադայի մասնակցությամբ: Ընտրությունների արդյունքում նա զբաղեցրել է 3-րդ տեղը՝ հավաքելով 13 տոկոս ձայն, իսկ նրա ղեկավարած կուսակցությունը՝ 11 տոկոս:

  • Կիսվել: