երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Դատարանը որոշել է կալանավորել Հարավային Կորեայի նախագահին

Դատարանը որոշել է կալանավորել Հարավային Կորեայի նախագահին

Հարավային Կորեայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել նախագահ Յուն Սոկ Յոլին, որը մեղադրվում է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի համար, տեղեկացնում է Yonhap գործակալությունը։

«Սեուլի Արևմտյան շրջանային դատարանը նախագահ Յունի երեկվա հարցաքննությունից հետո այսօր հայտարարեց, որ մտավախություն կա, որ մեղադրյալը կվերացնի ապացույցները: Նրան կալանավորելու որոշում է կայացվել: Յունը կասկածվում է ապստամբություն ղեկավարելու և իր պաշտոնական լիազորությունները գերազանցելու միջոցով իշխանության իրականացմանը խոչընդոտելու մեջ»,- գրում է աղբյուրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 15-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվել է Կորեայի Հանրապետության գործող նախագահը։ Ձերբակալման օրդեր է տրվել այն բանից հետո, երբ Յուն Սոկ-Յոլը երեք անգամ չի ներկայացել հարցաքննության։

Հարավային Կորեայի օրենսդրությունը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել գործող պետության ղեկավարին՝ խռովության և դավաճանության մեղադրանքով: Ռազմական դրության դեպքերի պատճառով Յոլը կասկածվում է ապստամբություն կազմակերպելու մեջ՝ որպես դավադիրների առաջնորդ։

  • Կիսվել: