երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Դաշնության խորհուրդը լիովին աջակցում է ՌԴ նախագահին․ Մատվիենկո

Դաշնության խորհուրդը լիովին աջակցում է ՌԴ նախագահին․ Մատվիենկո

Դաշնության խորհուրդը լիովին աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և հասկանում է ամբողջ հասարակության համախմբման կարևորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությունը:

«Դաշնության խորհրդը ՝ տարածաշրջանների պալատը, աջակցում է  նախագահին և հստակ պատկերացնում, թե որքան կարևոր է ներկայիս իրավիճակում ամբողջ հասարակության, բնակիչների և բոլոր սուբյեկտների ղեկավարության պատասխանատու և համախմբված դիրքորոշումը», - ասվում է Մատվիենկոյի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ նման հսկայական, բազմազգ, բազմակրոն երկրի ուժը միասնության մեջ է:

  • Կիսվել: